Իմ մասին

Ես  Քրիստինե Պողոսյանն եմ: Ծնվել եմ  Վրաստանի Նինոծմինդա քաղաքում: 1999թ. ավարտել եմ տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Նույն տարում ընդունվել և 2005թ ավարտել եմ ՀՀ ԿԳՆ Խ. Աբովյանի անվան պետական մանկավաժական համալսարանի բանասիրության  ֆակուլտետըՙ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: Կարճ ժամանակով աշխատել եմ հայրենի քաղաքի դպրոցում: Ամուսնացել և ապրում եմ  Հայաստանում: Ունեմ  երեք  զավակ: Երեխաներս  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի սան են:  Կրթահամալիրի մասին ՚ որպես առաջադեմ ուսումնական հաստատության, տեղեկացված եմ դեռևս ուսանողական տարիներից, իսկ ուսումնական ծրագերին ու միջոցառումներին իմ անմիջական մասնակցությունը սկսվեց ավագ որդուս ՚ Ալեքսի մուտքով Գեղարվեստի  կրտսեր դպրոցի 5 տարեկանների  խումբ: Այժմ  արդեն  Ալեքսը երկրորդ  դասարանցի է, իսկ նրա  կրտսեր եղբայրները՚ նախակրթարանի սան:
Առաջին  իսկ  օրվանից  կրթահամալիրի կրթական միջավայրը  տպավորիչ ներգործություն  է  ունեցել  ինձ վրա:   Ես  ցանկություն ունեմ  ներառվել այդ կրթական միջավայր, աշխատել  նախադպրոցականների հետ:  Հուսով  եմ,  հնարավորություն կունենամ  հետաքրքիր  նախագծերով   համալրելու կրթահամալիրի կրթական միջավայրը:    

        

Комментарии